ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Զոհրաբ Մնացականյանին ԱԳ նախարարի պաշտոնից ազատելու իր որոշման մասին:
«Արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»,- նշել է վարչապետն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ:
Մնացականյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2018թ.-ի մայիսից: -0-