ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19–ամյա զինծառայողի դի` կախված վիճակում
14.05.2021,
19:53
ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19–ամյա զինծառայողի դի` կախված վիճակում

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ), հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:
Կատարվում է քննություն:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–