ՀՀ–ում ռազմական դրությունը վերացվեց

24.03.2021, 11:05
Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացվեց
ՀՀ–ում ռազմական դրությունը վերացվեց
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ն այսօր նիստի ժամանակ կողմ քվեարկեց ՀՀ–ում ռազմական դրության ռեժիմի վերացմանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Ինչպես նախօրեին նշել էր ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատերազմն ավարտվել է, հաստատվել է խաղաղություն, ռազմական դրության ռեժիմն իրեն սպառել է քաղաքական տեսակետից։

«Հիմա իրողությունն այլ է, կա պայմանավորվածություն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, իսկ ռազմական դրության առկայությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքներն ու ժողովրդավարությունը երկրում», – նշել է Մարուքյանը։–0–