ՀՀ–ում Արտաքին հետախուզական ծառայության հետ համագործակցողները հասանելիություն կստանան պետական գաղտնիքի նկատմամբ
22.01.2025,
16:38
Ծառայության հետ համագործակցող իրավաբանական անձանց գաղտնի տեղեկությունների կիրառման աշխատանքներ կատարելու իրավունք կտրվի

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթին, ըստ որի՝ Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) ծառայողներին ու աշխատողներին, ինչպես նաև ծառայության հետ համագործակցող ֆիզիկական անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն է տրամադրվում։
Բացի այդ, ծառայության հետ համագործակցող իրավաբանական անձանց գաղտնի տեղեկությունների կիրառման աշխատանքներ կատարելու իրավունք կտրվի ծառայության կողմից, որի դեպքում համապատասխան ստուգողական միջոցառումներն իրականացնում է Արտաքին հետախուզական ծառայությունը՝ համագործակցելով լիազոր մարմնի՝ ԱԱԾ-ի հետ։