ՀՀ փոխվարչապետ. գազի գնի հարցը շուտով կվերադառնա հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգ
27.03.2019,
21:29
ՀՀ փոխվարչապետը հայտարարել է, որ գազի գնի հարցը շուտով կվերադառնա հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգ։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Գազի գնի հարցը շուտով կվերադառնա հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգ, նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չորեքշաբթի ԱԺ–ում կազմակերպված կառավարական ժամի ընթացքում։
Загружается новость ... "Лево"
«Կարծում ենք, որ գազի գնի շուրջ բանակցությունները պետք է լինեն պերմանենտ գործընթաց և մշտապես ընթանան», – ասաց նա։
Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում պետք է գալ նաև մի իրավիճակի, որ գին ֆիքսելու մեկ տարվա մշակույթը վերացվի տնտեսական հարաբերություններից:
Ռուսական «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ–ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ Ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան, ՀՀ–ում ներքին սակագինը կմնա անփոփոխ։–0–