ՀՀ ՊՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ ԶՈւ–ի հետ կապված իրավիճակի կապակցությամբ

27.02.2021, 23:01
ՀՀ ՊՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ ԶՈւ–ի հետ կապված իրավիճակի կապակցությամբ
ՀՀ ՊՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ ԶՈւ–ի հետ կապված իրավիճակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց ծառայությունը հանուն պետության և ժողովրդի անվտանգության ապահովման, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Այսօր ավելի վաղ ընդդիմության հանրահավաքի ժամանակ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ու հրամանատարական կազմը միացել են Գլխավոր շտաբի հայտարարությանը` ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով։

«Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին։ Սիրելի հայրենակիցներ, պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը դուրս են քաղաքականությունից եւ հետեւողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը», – նշվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։–0–