Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանցի զինծառայոցները կրակոցներ են արձակում հարբած վիճակում.ՄԻՊ–ն ահազանգում է

11.08.2021, 14:02
ՄԻՊ–ն–ահազանգում է.Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանցի զինծառայոցները կրակոցներ են արձակում հարբած վիճակում
Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանցի զինծառայոցները կրակոցներ են արձակում հարբած վիճակում.ՄԻՊ–ն ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: 

Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար`ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գորգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ: 

«Նման ահազանգեր ստանում ենք 2020թ. դեկտեմբերից սկսած:

Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո», – նշվում է հաղորդագրության մեջ: 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո:–0–