Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
23.10.2023,
22:29
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել իր հակաօդային պաշտպանության ներուժը՝ երեք GM 200 ռադարների վաճառքի և Mistral Mistral զենիթային հրթիռների ապագա մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի միջոցով, երկուշաբթի ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն, հայտնում է Reuters-ը։
«Երկնքի պաշտպանությունը բացարձակապես առանցքային պահ է»,- հայտարարել է Լըկորնյուն Փարիզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ինչպես նշել է Լըկորնուն, Ֆրանսիան նաև կօգնի Հայաստանին պատրաստել իր ցամաքային պաշտպանական ուժերը և կաջակցի երկրի ջանքերին՝ ուղղված Զինված ուժերի բարեփոխմանն ու արդիականացմանը։
Նախարարները պայմանագիր են ստորագրել Thales-ի արտադրության երեք GM 200 ռադարների վաճառքի մասին, որոնք Ֆրանսիան նաև մատակարարել է Ուկրաինային, և ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ֆրանսիական Mistral փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարման վերաբերյալ։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները ստորագրել են երկկողմ համագործակցության փաստաթղթեր։-0-