Flyone Armenia–ն թռիչքներ կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով

10.11.2022, 15:23
Flyone Armenia–ն թռիչքներ կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով
Flyone Armenia–ն թռիչքներ կիրականացնի Երևան-Դուբայ- Երևան երթուղով
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 16-ից մեկնարկելու է Երևան - Դուբայ - Երևան երթուղով չվերթերը, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:–0–