Fly One Armenia–ն չվերթեր կգործարկի նոր ուղղություններով
09.09.2022,
15:44
Fly One Armenia–ն չվերթեր կգործարկի նոր ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Fly One Armenia–ն կգործարկի չվերթեր նոր ուղղություններով։
Այս մասին հայտնեց ավիաընկերության վարչության նախագահ Արամ Անանյանը։
«Առաջիկայում կգործարկվեն նոր չվերթեր դեպի Եկատերինբուրգ և Միներալնիյե Վոդի։ Նաև շուտով կավելանա չվերթերի հաճախականությունը դեպի Մոսկվա», – ասաց Անանյանն ուրբաթ կայացած ասուլիսի ժամանակ։
Նա հայտարարեց, որ քննարկվում են նաև եվրոպական ուղղությունները` խոստանալով մանրամասներ ներկայացնել հաջորդ շաբաթ։–0–