541.81
6.49
478.12
-6
Եղանակը Երևանում
Հայ

Եվրամիությունը կարող է չեղարկել մուտքի սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար

10:03
30 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Եվրամիությունը կարող է չեղարկել մուտքի սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար:

Ինչպես հաղորդում է  «Ազատություն» ռ/կ-ն' հղում անելով եվրոպական խորհրդում իր դիվանագիտական աղբյուրին, ԵՄ նախագահությունն առաջարկել է Հայաստանը ներառել այն երկրների շարքում, որի քաղաքացիները կարող են զբոսաշրջության նպատակով այցելել շենգենյան գոտի, ինչպես նաև` Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտենշտեյն:

Ակնկալվում է, որ վաղն այս հարցը քննարկման ու քվեարկության կդրվի ԵՄ դեսպանների նիստում: Հանձնարարականի կատարումն, այնուամենայնիվ, թողնված է ԵՄ անդամ պետությունների հայեցողությանը:

Անցած տարվա հուլիսին, օրինակ, երբ Եվրոպական խորհուրդը Վրաստանը ներառել էր «ապահով» երկրների ցանկում, եվրոպական մի շարք երկրներ որոշել էին բացել սահմանը Վրաստանի քաղաքացիների առաջ, Չեխիան, մինչդեռ, այդ հանձնարարականին չէր հետևել` հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը սեփական երկրի ներսում:

Այս պահի դրությամբ ԵՄ «կանաչ գոտում» են 15 պետություն ու շրջան, այդ թվում` Միացյալ Նահանգները, Իսրայելը, Հարավային Կորեան և Սինգապուրը: Ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ:

Ըստ դիվանագիտական աղբյուրների, այժմ ԵՄ նախագահությունը խորհուրդ է տալիս ցանկում ավելացնել ևս 10 պետություն, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Կոսովոն, որտեղ հակահամաճարակային իրավիճակը, ըստ եվրոպացի փորձագետների, բարելավվել է: Եթե առաջարկը հավանության արժանանա ԵՄ դեսպանների կողմից, այնուհետ հաստատվի նաև ԵՄ անդամ պետություններում, Հայաստանի քաղաքացիներից սահմանը հատելու համար կպահանջվի միայն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել կամ հավաստել, որ պատվաստվել են համավարակի դեմ ԵՄ տարածքում գրանցված պատվաստանյութով:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:15
29 Դեկտեմբերի 2021
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք, 125 մարդ առողջացել է, 5 մարդ մահացել է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 88 նոր դեպք, 125 մարդ առողջացել է, 5 մարդ մահացել է
11:01
29 Դեկտեմբերի 2021
«Գեոպրոմայնինգ» ընկերությունը ամանորյա տոները Հայաստանում նշեց մի շարք լայնամասշտաբ միջոցառումներով (ՎԻԴԵՈ)
Ամանորի տոնակատարության շրջանակներում ընկերությունը տոնական ներկայացումներ կազմակերպեց  Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում, որտեղ իրականացնում է իր գործունեությունը
00:15
29 Դեկտեմբերի 2021
Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով
14:38
28 Դեկտեմբերի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձը կիրականացնեն հեռահար
Համաձայն ՀՀ Կառավարության նոր որոշման՝ Հիփոթեքային վարկերի գծով վճարված տոկոսների վերադարձի գործընթացը 2022թ․ հունվարի 1-ից իրականացվելու է նոր թվայնացված ընթացակարգով
12:44
28 Դեկտեմբերի 2021
Կարծում եմ` ժամանակավրեպ էր այդ մեքենային ձեռք բերումը. Երևանի քաղաքապետը` Ալեն Սիմոնյանի համար 200 հազ. դոլարանոց մեքենայի ձեռք բերման մասին
Կարծում եմ` ժամանակավրեպ էր այդ մեքենային ձեռք բերումը. Երևանի քաղաքապետը` Ալեն Սիմոնյանի համար 200 հազ. դոլարանոց մեքենայի ձեռք բերման մասին
12:22
28 Դեկտեմբերի 2021
Տրանսպորտի վարչության ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այնտեղ խնդիր ունենք. Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետը հայտնել է, որ Տրանսպորտի վարչության ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այնտեղ խնդիր ունեն
11:26
28 Դեկտեմբերի 2021
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում. ԱՆ–ն թարմ տվյալներ է հրապարակել
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում. ԱՆ–ն թարմ տվյալներ է հրապարակել
11:20
28 Դեկտեմբերի 2021
Երևանի քաղաքապետը մեկնաբանել է իր հարաբերությունները Մարությանի հետ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խոսել է Մարությանի մասին
11:00
28 Դեկտեմբերի 2021
Գերությունից վերադարձած մայորը կալանավորվեց
Գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց
15:58
27 Դեկտեմբերի 2021
Wildberries–ը տարածաշրջանային կենտրոն կբացի Հայաստանում. Բակալչուկին ընդունել է նաև Փաշինյանը
Wildberries–ը տարածաշրջանային կենտրոն կբացի Հայաստանում. Բակալչուկին ընդունել է նաև Փաշինյանը
15:14
27 Դեկտեմբերի 2021
Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կիսա՞ տ են վճարել. ՊՆ–ն պարզաբանում է
Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կիսա՞ տ են վճարել. ՊՆ–ն պարզաբանում է
11:09
27 Դեկտեմբերի 2021
Հայաստանում COVID-ի դեպքերը կտրուկ նվազում են. ԱՆ–ն թարմ տվյալներ է հրապարակել
Հայաստանում COVID-ի դեպքերը կտրուկ նվազում են. ԱՆ–ն թարմ տվյալներ է հրապարակել