414.34
4.83
386.4
+18
Եղանակը Երևանում
Հայ

«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված բյուջեի շուրջ 80%–ը կծախսվի այլ նպատակներով

20:56
02 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության թատրոններ, ծանոթացել խնդիրներին, վերանորոգման ու վերազինման աշխատանքներին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շուրջ 300 հոգու համար նախատեսված դահլիճը շուտով հանդիսատեսին կներկայանա ավելի հարմարավետ՝ նորոգված, օդափոխության նոր համակարգով, նոր բազկաթոռներով և լուսաձայնային նոր հնարավորություններով: Հայաստանի թատրոններում նման նորարարական տեխնիկա առաջին անգամ է տեղադրվում:

Վերջին անգամ դրամատիկական թատրոնը նորոգվել էր շուրջ 20 տարի առաջ: Գրեթե նույնքան ժամանակ չեն նորոգվել նաև համայնքային մյուս երկու թատրոնները:

«Չնայած որ քաղաքն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք օր առաջ պետք է լուծենք, երբևիցե չպետք է մոռանանք արվեստի մասին: Առանց արվեստի մեր քաղաքը կյանք չունի: Մենք՝ որպես քաղաքային իշխանություն, պետք է ապահովենք հարմարավետությունը թատրոնների աշխատակազմերի ու նաև հանդիսատեսի համար: Հենց դրա համար պարոն Վիրաբյանի հետ մշակեցինք ծրագիր՝ սկսելու մշակութային կենտրոնների վերանորոգումը: Սկսեցինք դրամատիկականից: Հատկացվեց 157 մլն դրամ: Մրցույթի արդյունքում 25 մլն դրամ տնտեսում ենք ունեցել: Աշխատանքներն այս պահին գրեթե ավարտված են: Թատրոնը տեսքի է եկել՝ նստարանները, առաստաղը: Ամենակարևորներից էր տեխնիկական ապահովումը՝ լույսերը, ձայնը, ինչը հեշտացնում է կոլեկտիվի աշխատանքն, ու կարողանում ես փոխանցել հանդիսատեսին այն, ինչ մտածել ես» ,-ընդգծել է Հայկ Մարությանը:

«Պատանի հանդիսատեսի» և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններ այցի ընթացքում քաղաքապետին ներկայացվեցին հիմնական խնդիրները. շենքերը կարիք ունեն ընդհանուր վերանորոգման, օդափոխության անցկացման, գույքի թարմացման, տեխնիկական արդիականացման: Թատրոնների նորոգումը քաղաքապետարանը նախատեսել էր առաջիկա տարիներին, սակայն քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ, աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի: Դրա համար հատկացվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված բյուջեի շուրջ 80 տոկոսը:

«Այն վիճակում են մեր օջախները, որ ուղղակի չենք կարող չսկսել վերանորոգումը: Այս տարի հայտնի պատճառներով որոշում ենք կայացրել «էրեբունի-Երևան» տոնակատարությունը նշել շատ համեստ, այդտեղ կունենանք տնտեսում, իսկ, քանի որ, «էրեբունի-Երևան»-ն ինքնին մշակութային միջոցառում է, մենք այդ տնտեսումը, որը կկազմի մոտավորապես 150 մլն դրամ, կներդնենք մշակույթի ոլորտում և կվերանորոգենք համայնքային երկու՝ «Պատանի հանդիսատեսի» և «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնները»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնների նորոգման համար առաջիկայում կպատրաստվեն նախագծանախահաշվային փաստաթղթերը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or
11:01
24 Մայիսի 2023
ԱՄՆ–ն նախատեսում է Հայաստանում կառուցել փոքր միջուկային ռեակտորներ
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման