Ձմեռը վերադառնում է. Երևանում կանխատեսվում է -8, Հայաստանի տարածքում` մինչև -15

16.01.2021, 10:29
Ձմեռը վերադառնում է. Երևանում կանխատեսվում է -8, Հայաստանի տարածքում` մինչև -15
Ձմեռը վերադառնում է. Երևանում կանխատեսվում է -8, Հայաստանի տարածքում` մինչև -15
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ին, 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավային՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մայրաքաղաք Երևանում հունվարի 16-ին, 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 17-ին և 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվում է +6...+8 աստիճան, երկուշաբթի օդի ջերմաստիճանը կնվազի` հասնելով +4...+6 աստիճանի, չորեքշաբթի աստիճանաբար կցրտի, կանխատեսվում է -1...-3։ Երեքշաբի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի` հասնելով -6...-8 աստիճանի։

Հայաստանում ամենացուրտ եղանակը կանխատեսվում է հունվարի 20–ին Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում, այնտեղ կանխատեսվում է -10...-15։–0–