Դեպի Հայաստան բնական գազի մուտքը կընդհատվի. «Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել
11:27
12 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ն դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի։
«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում (ԳՍՊԿ) պահեստավորված բնական գազի հաշվին», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–
Հունիսի 16-ին Երևանի կոնյակի գործարանը, միանալով Պեռնո Ռիկար միջազգային խմբի աշխարհասփյուռ այլ ընկերություններին, 10-րդ անգամ նշեց Համընդհանուր պատասխանատվության օրը և նախաձեռնեց համայնքի բարելավմանն ուղղված հերթական ծրագիրը. ՖՈՏՈ
Երևանում հունիսի 22-ին կկայանա Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում
Արդշինբանկը հաճախորդներին ընձեռում է հնարավորություն վերաֆինանսավորել այլ բանկերում արդեն գոյություն ունեցող անշարժ գույքի գրավով վարկերն ավելի ցածր տոկոսադրույքով