Ցուցարարները շրջապատել են կառավարության շենքը (ՎԻԴԵՈ)

22.12.2020, 15:30
Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները շրջապատել են կառավարության շենքը` փակելով մուտքերը. ՎԻԴԵՈ
Ցուցարարները շրջապատել են կառավարության շենքը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները շրջապատել են կառավարության շենքը` փակելով մուտքերը։

Համապատասխան կոչով է հանդես եկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` առաջարկելով հավաքվածների մի մասին մնալ Հանրապետության Հրապարակում, մյուս մասին` շրջապատել կառավարության և Գլխավար դատախազության շենքերը։

Սաղաթելյանը նաև կոչ է արել չփորձել ներխուժել կառավարության շենք, այլ պարզապես շրջապատել այն։

Հավաքվածները վանկարկում են «Նիկոլ դավաճան» և «Ոստիկան, միացիր» նշանաբաններ։

Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ ցուցարարներն ունեն 4 իրավական ուղի, որոնցից մեկով անհրաժեշտ է հասնել Փաշինյանի հրաժարականին` վարչապետի ինքնակամ հրաժարական, հրաժարական` ԱԺ–ի և կառավարության որոշման միջոցով, ինչպես նաև դատախազության կողմից Փաշինյանին մեղադրանքի առաջադրման և ձերբակալման միջոցով։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը հայտարաել է, որ դեկտեմբերի 22–ից կազմակերպելու է համահանրապետական գործադուլ` կոչ անելով չգնալ աշխատանքի, դասի, այլ միանալ բողոքի ակցիային, որի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։–0–