Ցուցարարները ժամանակավորապես բացեցին կառավարության շենքի մուտքերը, հանրահավաքը շարունակվում է

22.12.2020, 19:36
Ընդդիմության խոսքով, քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում ու որոշումներում, և եթե պատգամավորները չեն հասկանում հասարակության պահանջը, պետք է ստիպել նրանց անցկացնել խորհրդարանի արտահերթ նիստ
Ցուցարարները ժամանակավորապես բացեցին կառավարության շենքի մուտքերը, հանրահավաքը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում ցուցարարները ժամանակավորապես բացել են կառավարության շենքի մուտքը` հայտարարելով, որ մտադիր են շարունակել հանրահավաքը մինչև նրանց պահանջները չկատարվեն։

Ավելի վաղ ընդդիմությունը «Իմ քայլը» իշխող խմբակցությանը ժամանակ էր տվել մինչև 18։00–ն, որպեսզի նրանք գան ու «Հայրենիքի պաշտպանության շարժման» ղեկավարության հետ քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը։

ՀՅԴ ներկայացուցիչ, «Yerkir Media» հեռուստաալիքի տեղեկատվական–վերլուծական ծառայության տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ դադարեցնում են կառավարական շենքերի շրջափակումը, սակայն հանրահավաքը կշարունակվի։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին նշեց, որ այդպես էլ պատասխան չեն ստացել «Իմ քայլը» խմբակցությունից։

 «Ցավոք, այդ մարդիկ այս պահին չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը։ Մինչև հիմա մենք չունենք արձագանք «Իմ քայլը» խմբակցությունից։ Այս պահից սկսած մենք գործ ենք ունենալու «Իմ քայլի» յուրաքանչյուր պատգամավորի հետ», –ասաց նա։

Հանրապետության Հրապարակում ընթերցվեցին «Իմ քայլի» պատգամավորների անունները։

Սաղաթելյանի խոսքով, քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում ու որոշումներում, և եթե պատգամավորները չեն հասկանում հասարակության պահանջը, պետք է ստիպել նրանց անցկացնել խորհրդարանի արտահերթ նիստ։

Սաղաթելյանը հայտարարեց, որ եթե այսօր ընդդիմության պահանջները չկատարվեն, գիշերը ցուցարարները կմնան հրապարակում, վաղը առավոտյան հանրահավաքը կշարունակվի։–0–