Կորոնավիրուսից մահացել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը
03.01.2021,
12:35
Կորոնավիրուսից մահացել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 78 տարեկանում կորոնավիրուսից մահացել է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։
Այս մասին հայտնել է Ադիբեկյանի դուստրը` Լիլիթ Ադիբեկյանը, Facebook–յան իր էջում։
«Եկավ ամենասարսափելի օրը...աշխարհը փլվեց...հայրս գնաց...իր հետ տանելով փոքրիկ և անհոգս դուստր լինելու վերջին հնարավորությունը...Թվում էր, թե նա միշտ կլինի...խելացի և իմաստուն...մարդ, ով ուսուցանել է բազմաթիվ սերունդների...նա ապրում էր իր երկրի համար և հոգ էր տանում շատերի համար։ Որբացանք ոչ միայն մենք` նրա զավակները, այլև բոլոր նրանք, ում համար նա ընկեր էր, ուսուցիչ, խորհրդատու և ուղեցույց աստղ։ Կորոնավիրուսը հաղթեց ինտելեկտին և իմաստությանը...Հանգչիր խաղաղությամբ», – գրել է Ադիբեկյանը։–0–