Կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, նախօրեին մահացել է 4 մարդ

12.01.2022, 11:24
Կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, նախօրեին մահացել է 4 մարդ
Կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել, նախօրեին մահացել է 4 մարդ
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հունվարի 12-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք (նախօրեին հաստատվել էր 243 դեպք), կատարվել է 6134 թեստավորում, առողջացել է 83 մարդ, մահացել է 4 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346513 դեպք, որոնցից 333200 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3789 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8010 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1514 է:

Ընդհանուր կատարվել է 2620189 թեստավորում:–0–