Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

02.06.2023, 14:12
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմեիա/. Հանրային հեռուստաընկերությունում այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Չինաստանի Առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ստորագրեցին հայ-չինական իրականացման պայմանագիրը, որով նախատեսվում է ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով:

Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը, այն լինելու է անկախության շրջանում հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որում գործելու է 1000 քմ2 տարածք ունեցող ստուդիա. այդտեղ նկարահանվելու են մշակութային և ժամանցային մեծամասշտաբ նախագծեր:

Շինարարական աշխատանքները կմնեկնարկեն այս տարի:–0–