Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են
![Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են](/upload/iblock/f89/ze0f4weq8z7mobrbb0452s2pevjocl8i.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Չինաստանից Երևան հասած ավտոբուսների առաջին խմբաքանակի՝ 53 ավտոբուսի փաստաթղթային գործընթացներն արդեն ընթացքի մեջ են, հաղորդում է «Արմենպրես»–ը` հղում անելով Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին:
Առաջիկայում սպասվում են մյուս խմբաքանակները: Ընդհանուր նախատեսված է Երևան բերել 211 ավտոբուս:
«Կոնկրետ ժամկետների հստակեցում այս պահին չենք կարող անել, սակայն ամեն ինչ արվում է, որ ավտոբուսները հնարավորինս շուտ լինեն երթուղային գծերում: Մոտավոր կարող եմ ասել, որ մինչև տարվա վերջ նոր ավտոբուսները կշահագործվեն: Ավտոբուսները լինելու են տարբեր տեսակի երթուղիներում և սպասարկելու են բոլոր թաղամասերը: Կարող ենք ասել, որ մոտ 17 երթուղի է սպասարկվելու: Ավտոբուսները երթուղային գծեր մուտք կգործեն փուլային տարբերակով»,-ասաց Հակոբ Կարապետյանը:–0–