«Չեմ իջնելու ԱԺ ամբիոնից»․ Թագուհի Թովմասյանն ակցիայի ժամանակ ԱԺ–ում քաշքշուկ սկսվեց (ՎԻԴԵՈ)
20.04.2023,
16:29
«Չեմ իջնելու ԱԺ ամբիոնից»․ Թագուհի Թովմասյանն ակցիայի ժամանակ ԱԺ–ում քաշքշուկ սկսվեց. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովի անկախ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն քիչ առաջ ԱԺ–ում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում և չի իջնելու ԱԺ ամբիոնից։
«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը և հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է, սթափվեք և հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից»,- ասաց Թովմասյանը։
Թագուհի Թովմասյանի ակցիային միացան նաև ընդդիմադիր այլ պատգամավորներ ու սկսվեց հրմշտոց։–0–