Ծեծի ենթարկելու , «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ոստիկանությունը պարզաբանում է

30.08.2022, 20:37
Նախօրեին «Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել» վերտառությամբ տեղեկություն տարածվեց
Ծեծի ենթարկելու , «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ոստիկանությունը պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 29-ին սոցիալական և լրատվական կայքերում «Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել» վերտառությամբ տեղեկություն տարածվեց:

ՀՀ ոստիկանությունը վերոգրյալի մասին հայտնում է, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա: Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի տեխանձնագիր: Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին և դիմադրություն է ցույց տվել:

«Պարեկները օգտագործելով հատուկ միջոց՝ իրականացրել են վարչական ձերբակալում: Ծեծի ենթարկելու և «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–