Բժիշկների թույլտվության պարագայում նախագահ Արմեն Սարգսյանն այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան

09.02.2021, 14:52
Բժիշկների թույլտվության պարագայում նախագահ Արմեն Սարգսյանն այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան
Բժիշկների թույլտվության պարագայում նախագահ Արմեն Սարգսյանն այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում:

Հիշեցնենք, որ հունվարի 5–ին հայտնի էր դարձել, որ Լոնդոնում գտնվող ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով։–0–