Բադասյանն ու ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարը կարևորվել է երկու երկրների միջև մաքսային հարցերով համագործակցության պայմանագիր կնքելու հարցը

07.12.2022, 20:18
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ակտիվացնելու գործուն քայլերը մաքսային ոլորտում փոխհամագործակցության ընդլայնման ուղղությամբ
Բադասյանն ու ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարը կարևորվել է երկու երկրների միջև մաքսային հարցերով համագործակցության պայմանագիր կնքելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ կատարած այցի շրջանակում շարունակվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատանքային հանդիպումներն Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավար Թրոյ Միլլերի հետ։ Հանդիպմանը փոխանակվել են մտքեր՝ մաքսային ոլորտում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ։ Առանձնակի կարևորվել է երկու երկրների միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխգործակցության վերաբերյալ պայմանագիր կնքելու հարցը։ Կողմերը դիտարկել են նաև էլեկտրոնային հարթակների ներդրման, ռիսկերի համակարգի զարգացման և փոխադարձ գործակցության այլ ուղղությունների ընդլայման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկկողմ համագործակցության շրջանակում, համապատասխան մասնագետների համար պարբերաբար կազմակերպել փորձի փոխանակում։

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ակտիվացնելու գործուն քայլերը մաքսային ոլորտում փոխհամագործակցության ընդլայնման ուղղությամբ։-0-