Այսօրվանից մոտոպարեկները կապահովեն Երևանի երթևեկության անվտանգությունը (ՎԻԴԵՈ)

12.09.2022, 13:44
Այսօրվանից Երևանում գործարկվել է մոտոպարեկայինը. ՎԻԴԵՈ
Այսօրվանից մոտոպարեկները կապահովեն Երևանի երթևեկության անվտանգությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօրվանից Երևանում գործարկվել է մոտոպարեկայինը։

Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը Facebook–յան իր էջում` հրապարակելով տեսանյութ։

«Տասնամյակների ընդմիջումից հետո Երևանում երթևեկության անվտանգության ապահովման համար այսօրվանից գործարկվեցին մոտոցիկլներ։ Մոտոպարեկները կպայքարեն երթևեկության կանոնները խախտողների դեմ, կզբաղվեն խցանում առաջացնող վթարների ձևակերպմամբ և կիրականացնեն պարեկայինի բոլոր այլ գործառույթները», – նշել է նա։–0–