Այսօր շուրջ 4 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

28.11.2022, 11:53
Այսօր շուրջ 4 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում  
Այսօր շուրջ 4 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 4-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Կիևյան 4, 6 շենքերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-