Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
31.07.2023,
11:33
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 31-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ 1 և 2 թաղ., Հր. Աճառյան փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունից նաև հայտնում են, որ վթարային աշխատանքներով պայմանավորված այսօր ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Նոր–Նորք վարչական շրջանի 5 և 9 զանգվածների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–