Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

26.10.2023, 15:38
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 26-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Տարոնց, Եղ.Թադեվոսյան, Մանթաշյան, Մասիսի փողոցների, Արշակունյաց 61-127/3 կենտ համարի շենքերի, Ն.Շենգավիթ 1-15 փողոցների, Բագրատունյաց 1-6 նրբանցքների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։–0–