Այսօր մեր հաղթանակած 3-րդ կորպուսի հաղթանակած հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է (ՖՈՏՈ)
30.07.2020,
15:23
Այսօր մեր հաղթանակած 3-րդ կորպուսի հաղթանակած հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մեր հաղթանակած 3-րդ կորպուսի հաղթանակած հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է այսօր։
Այս մասին նշվում է Տավուշի թեմի Facebook–յան էջում
«Տավուշի թեմի հոգևորականաց դասի և ողջ ժողովրդի անունից շնորհավորում ենք, սիրելի՛ հրամանատար։ Շնորհակալ ենք Ձեր ինքնանվեր ծառայության և մեզ ներշնչած այն վսահության համար, որ հակառակորդը միշտ ստիպված է լինելու ընդունել մեր պարտադրած խաղաղությունը։ Աղոթում ենք Ձեր և Ձեր ընտանիքի արևշատության, երջանկության և մխիթարության համար՝ մաղթելով Ձեզ խաղաղ, անփորձանք և անկորուստ ծառայություն՝ միշտ հայցելով Տիրոջ օրհնությունն ու զորակցությունը Ձեզ և Ձեր գլխավորությամբ մեր 3-րդ բանակային կորպուսին։ Աստված Ձեզ պահապան», – նշվում է գրառման մեջ։–0–