417.4
4.02
393.4
+18
Եղանակը Երևանում
Հայ

Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է

11:16
05 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է։

Ինչպես գիտենք սուրբ Հռիփսիմյանք և սուրբ Գայանյանք 37 նահատակ կույսերի նույն խումբն են, սակայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Տոնացույցով երկու տոն է նվիրված նրանց հիշատակին, որովհետև նահատակվել են երկու օրվա ընթացքում` միմյանցից անջատ երկու խմբով:

Ըստ պատմական տեղեկությունների՝ Հռոմի Դիոկղետիանոս կայսրը ցանկանում է ամուսնանալ և մարդիկ է ուղարկում կայսրության բոլոր կողմերը` գտնելու և իր մոտ բերելու կանանցից գեղեցկագույնին: Մի քանի գեղեցիկ կույսերի պատկերներ տեսնելուց հետո, Կայսրին առավել դուր է գալիս հրաշագեղ Հռիփսիմեն, ով շուրջ 300 կույսերի հետ աղոթական կյանքով ապրում էր Ս. Պողոսի վանքում, որտեղի մայրապետը Գայանեն էր` Հռիփսիմեի դաստիարակը:

Դիոկղետիանոս կայսրը, տեսնելով չքնաղ կույսի պատկերը, ցանկանում է կնության առնել Հռիփսիմեին: Իմանալով կայսեր այս մտադրության մասին` Գայանեն, Հռիփսիմեն և շուրջ 70 կույսեր ու քահանաներ, գիշերով թողնում են Ս. Պողոսի վանքը և հեռանում նախ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, այնուհետև` անցնում Երուսաղեմ: Դիոկղետիանոս կայսրն Հռիփսիմեին գտնելու և վերադարձնելու համար ջանք չի խնայում: Երբ պարզ է դառնում, որ կույսերը հեռացել են կայսրության սահմաններից` սուրհանդակները գալիս են նաև Հայաստան և հայոց թագավոր Տրդատ Գ-ին հանձնում կայսեր նամակը, որում վերջինս խնդրում է Տրդատից գտնել Հռիփսիմեին և հետ ուղարկել կամ էլ, եթե գեղանի կույսը Տրդատին հաճո երևա, կարող է ինքն ամուսնանալ նրա հետ: Կույսին գտնելուց հետո Տրդատը, գերվելով Հռիփսիմեի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն Հռիփսիմեն համառորեն դիմադրում է:

Վերջինիս հրամանով պալատ են բերում Գայանեին` հրամայելով նրան համոզել իր սանուհուն, սակայն Գայանեն, ընդհակառակը, քաջալերում է Հռիփսիմեին` հաստատուն մնալ և չփոխել երկնային երջանկությունը երկրային ժամանակավոր փառքի ու վայելքի հետ: Այդ խոսքերի համար Գայանեին գանահարում և քարերով կոտրում են բերանը, որից հետո էլ իր երկու ընկերուհիների հետ բանտարկում: Կարճ ժամանակ անց անմարդկային չարչարանքներից ու կտտանքներից հետո նահատակվում է նաև Հռիփսիմեն: Կույսերի մարմինները թագավորի հրամանով մնում են անթաղ, սակայն ոչ մի գազան կամ գիշակեր թռչուն չի մոտենում նրանց, և նրանք չեն ապականվում: Միայն ինն օր հետո վիրապից դուրս եկած Գրիգոր Լուսավորիչը ամփոփում է մարտիրոսուհիների մարմինները վկայարաններում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ