Այսօր Հայաստանը ձեռք է բերում հիմնականում նոր սպառազինություն․ Փաշինյան

31.01.2025, 14:21
Այսօր Հայաստանը ձեռք է բերում հիմնականում նոր սպառազինություն, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ
Այսօր Հայաստանը ձեռք է բերում հիմնականում նոր սպառազինություն․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Հայաստանը ձեռք է բերում հիմնականում նոր սպառազինություն, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ ավելի վաղ սպառազինության զգալի մասը Հայաստանը նվեր է ստացել։

«Երբեք չի եղել, որ մենք գործարանային արտադրության նվեր ստանանք։ Կամ եթե եղել է, ես ամբողջն աուդիտ չեմ արել, եղել է շատ քիչ դեպքերում», – ասաց Փաշինյանն ասուլիսի ժամանակ։

Նախկինում Փաշինյանը հայտարարել էր, որ երկրին ժամանակակից զենք չի վաճառվի, եթե նա շարունակի հավատարիմ մնալ Արարատի և Արագածի դիսկուրսին։ Նրա խոսքով, Հայաստանը չի կարողանա ունենալ մարտունակ բանակ, ինչպես նախկինում էր, նրան առաջարկվելու են միայն օգտագործված, հնացած զինատեսակներ, ինչպես եղել է նախկինում։