+12
Եղանակը Երևանում
Հայ

Այս տարի առաջին անգամ դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ. ԳԹԿ–ից մանրամասնում են

10:41
12 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսում ներկայացրել է բուհերի ընդունելության միասնական և պետական ավարտական քննությունների մասին:

Կարո Նասիբյանի խոսքով՝ համաձայն բուհերի ընդունելության նոր կարգի՝ այս տարի առաջին անգամ դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ՝ հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) և հունիսին (2-րդ փուլ). հուլիսին տեղի կունենա լրացուցիչ փուլը: Փոփոխությունները չեն վերաբերում ներբուհական քննություններին:

«Առաջին փուլի հայտագրման գործընթացն ավարտվել է: Հունվար-փետրվարին անցկացվելիք քննությունների համար դիմորդները միայն դիմում-հայտ են լրացրել՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Առաջին փուլի առաջին քննությունը կմեկնարկի հունվարի 15-ին՝ ժամը 11:30-ին»,- իրազեկել է ԳԹԿ փոխտնօրենը: Նրա գնահատմամբ՝ հայտագրվել են սպասվածից ավելի շատ՝ 6871 դիմորդ:

Ամենաշատ հայտագրվածներն «Անգլերեն» առարկայից են՝ 3139, այնուհետ «Մաթեմատիկա»՝ 2950 և 3-րդ տեղում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ 2018 հայտագրված: Մնացած առարկաների համար հայտագրվել են 1000-ից պակաս դիմորդներ: Քննությունները կանցկացվեն 29 քննական կենտրոններում, որտեղ ապահովված են բոլոր պայմանները:

Ի պատասխան այն հարցի, թե ինչով է պայմանավորված «Անգլերեն» առարկայից քննություն հանձնողների գերակշիռ թիվը, Կարո Նասիբյանը նշել է. «Առարկաների ընտրության հնարավորությունը և առարկաների բարդությունը. ըստ վիճակագրության՝ բարձր միավորներ հիմնականում հավաքում են «Անգլերեն» առարկայից»:

Քննական բոլոր օրերը նախատեսված են կիրակի օրերին՝ բացի փետրվարի 4-ից, որը շաբաթ օր է. նպատակը քննական կենտրոններում՝ դպրոցներում, դասապրոցեսը չխոչընդոտելն է: Քննասենյակներում տեսախցիկ չի տեղադրվելու, ինչը նշանակում է՝ ծնողներն ընթացքին հետևելու հնարավություն չեն ունենա՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով և տեխնիկական խնդիրներով:

Առաջին փուլի բոլոր դիմորդները հնարավորություն ունեն ամռանը ևս մասնակցելու միասնական քննություններին:
ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանն անդրադարձել է նաև Արցախի դիմորդներին առնչվող խնդիրներին:

«Մինչև Բերձորի միջանցքի շրջափակումը՝ արցախցի մեր գործընկերները տեղեկացրել էին, որ հունվար-փետրվարի՝ 1-ին փուլի քննություններ չեն անցկացնելու: Ըստ նախնական պայմանավորվածության՝ ցանկացողները կարող էին քննություն հանձնել Գորիսի քննական կենտրոնում, սակայն պայմանավորված այս իրավիճակով՝ գործընթացն առկախ վիճակում է և հնարավոր չէ իրականացնել: Պետք է ձեռնարկել նոր մեխանիզմներ՝ հետագայում Արցախի դիմորդների՝ քննություն հանձնելու իրավունքը փոխհատուցելու համար»,- հայտնել է Նասիբյանը և հավելել, որ Հայաստանում ուսումը շարունակելու համար հայտագրվել է արցախցի 50 դիմորդ:

Անդրադառնալով պետական ավարտական քննություններին՝ Կարո Նասիբյանը նշել է, որ պետական ավարտական քննությունները սկսվել են հունվարի 10-ից: Ամենամեծ թիվը գրանցվել է «Հայոց պատմություն» առարկայից՝ 9165, «Մաթեմատիկայից»՝ 6218, «Հայոց լեզու և գրականությունից»՝ 4097: Կան նաև շրջանավարտներ, որոնք ցանկացել են թեստը թարգմանել ռուսերեն, ինչն իրականացվել է ըստ ընթացակարգի:

ԳԹԿ փոխտնօրենը հաջողություն է մաղթել բոլոր շրջանավարտներին ու դիմորդներին և կոչ արել օգտվել նոր կարգի հնարավորություններից, որոնք ի նպաստ դիմորդի են:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը