412.18
4.03
387.5
+24
Եղանակը Երևանում
Հայ

«Այս պահին համարում ենք մեր պահանջների հիմնական մասը բավարարված»․ Սաղաթելյանը՝ ոստիկանապետի հետ հանդիպման արդյունքների մասին

22:34
18 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ ներկայացված պահանջների հիմնական մասը բավարարված է, հաղորդում է aysor.am-ը։

Ապօրինություններ կատարած, անհամաչափ ուժ գործադրած ոստիկաններին խոստացել են պատասխանատվության ենթարկել։

«Ոստիկանապետը մեզ փոխանցեց, որ մեկ հոգու գործունեություն այս պահին արդեն կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել են մեկ տասնյակից ավելի քրեական գործեր, և այսօրվա դեպքերով տեղի է ունենում ուսումնասիրություն։ Ոստիկանությունը շատ կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ՝ կոնկրետ դեպքերով»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև տեղեկացրել է՝ ավտոերթերի մասնակիցների 80-ից ավելի ավտոմեքենաները, որոնք հատուկ պահպանվող տարածք էին տեղափոխվել և չէին վերադարձվում, վերադարձվելու են։

«Մենք նաև շատ հստակ ոստիկանությանը փոխանցել ենք, որ անցնող 2 օրվա ընթացքում անհամաչափ և բռնի ուժ է կիրառվել մեր քաղաքացիների նկատմամբ։ Որևէ կերպ դա չի կարող կասեցնել մեր պայքարը։ Մենք կոչ ենք արել, որ վերջ տրվեն նման գործողություններին, և հուսով եմ՝ ոստիկանությունն ըմբռնումով է վերաբերվելու բոլորիս կոչին»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Իշխան Սաղաթելյանը հավելել է՝ թեպետ պահանջների հիմնական մասը բավարարված են համարում, բայց բոլոր դեպքերով լինելու են հետևողական և սպասելու են կոնկրետ արդյունքների։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
11:30
26 Սեպտեմբերի 2023
Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար. ՌԴ ՆԳ նախարարը` Փաշինյանին
ՌԴ ՆԳ նախարարը Փաշինյանն սաել է, որ Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ
18:07
25 Սեպտեմբերի 2023
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է