Այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով. նախարար
13.10.2020,
19:57
Հակոբ Արշակյանը նշել է, որ այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով, հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով։ Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Նախարարը նշել է, որ ասվածը նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ–ների մշակումներին։
«Ցավոք, չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, սակայն կարող ենք փաստել, որ շատ աշխատանքներ 24–ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին», – գրել է Արշակյանը։–0–
Загружается новость ... "Лево"