433.52
7.69
409.64
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ավտոբուսային պարկի 80%–անոց թարմացում, վճարում QR կոդով և քարտերով. տրանսպորտային ի՞նչ նորամուծություններ են սպասվում Երևանում

13:52
17 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում շուտով կմեկնարկի պիլոտային ծրագիր, որը կլինի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման առաջին քայլը: Մասնավորապես, մեկ կամ երկու ամսից Երևանի մինչև 3 երթուղում հնարավոր կլինի վճարում կատարել քարտային համակարգով, QR կոդով, տեխնիկական այլ միջոցներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը նշել է, որ սա փորձնական ծրագիր է հասկանալու համար բացերը, առավելությունները:

«Մի քանի երթուղիներում պիլոտային ծրագիրը կներդնենք, կհասկանանք, թե որքանով է հարմար, ինչ հնարավորություն է տալիս, ինչ խնդիրներ են լինում, ինչ ավելացնելու ու պակասեցնելու անհրաժեշտություն կա: Քարտային համակարգը հնարավորություն կտա և՛ քարտով, և՛ տեխնիկական այլ միջոցներով վճարել ավտոբուսում, տրոլեյբուսում, մետրոյում»,– ասել է Սարգսյանը:

Միասնական քարտային համակարգի վերջնական ներդրման համար անհրաժեշտ է, որ տրանսպորտային պարկը լինի թարմացված: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մինչև տարեվերջ 80 տոկոսով թարմացնել ավտոբուսային պարկը: Մինչ այժմ Երևան է ներկրվել է 100 փոքր դասի և 211 միջին դասի ավտոբուս: Ընդհանուր 311 շարժակազմով թարմացվել է Երևանի ավտոբուսների պարկը: Ներկրված բոլոր ավտոբուսները շահագործվում են, չհաշված՝ ռեզերվները:

«Երթուղիներում թարմացումները կատարվեցին հետևյալ սկզբունքով: Շահագործման 15 տարին լրացած միկրոավտոբուսները, որոնք դեռ գործում էին, ավտոմատ կերպով դուրս մնացին: Շահագործեցինք նոր ավտոբուսները: Ընթացքում դժվարություններ եղան, գազելներն ավելի փոքր էին, շատ փողոցներով կարողանում էին երթևեկել, իսկ նոր ներկրված ավտոբուսներն այդ հնարավորությունը չունեին: Մենք վերանայեցինք երթուղիները: Այդտեղ որոշ թաղամասերի բնակիչներից բողոքներ ստացանք, որոնք ասում էին, թե ժամանակին իրենց փողոցով անցնում էր երթուղին սպասարկող տրանսպորտը, հիմա՝ ոչ: Մեր կողմից ոչ մի դիտավորություն չկար, պարզապես նոր տրանսպորտային միջոցների չափերով, փողոցների նեղությամբ պայմանավորված վերանայեցինք երթուղիները: Մենք վերանայեցինք նաև շարժակազմի քանակը: Օրինակ 28 համարի երթուղին սկզբում համալրեցինք 10-12 ավտոբուսով, հետո հասկացանք, որ պետք է ավելացնել»,- ասել է Սարգսյանը:

Նոր երթուղային ցանցի ներդրմամբ նախատեսվում է երթուղիներում շահագործել 12 մետրանոց ավտոբուսներ:

 Արդեն պայմանագիր է ստորագրվել ու շուտով Երևանը կունենա 87 հատ 12 մետրանոց ավտոբուս: Բարձր դասի 12 մետրանոց ավտոբուսներն առանձին երթուղիներ կունենան, հիմնականում կերթևեկեն լայն փողոցներով, լայն պողոտաներով: Դա ենթադրում է, որ այսօր արդեն այդ ուղղություններով երթևեկող միջին, փոքր դասի ավտոբուսները կարող են ուղղորդվել այլ երթուղիներ: Նախատեսվում է նաև ներկրել 15 նոր տրոլեյբուս, ինչպես նաև 100 միջին դասի նոր ավտոբուս:

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային ոլորտում գնում է կենտրոնական վերահսկողական համակարգի ներդրմանը: Հայկ Սարգսյանի խոսքով՝ օնլայն ռեժիմով կկարողանան հետևել, թե որ ավտոբուսը որ հատվածում է գտնվում, արդյոք կան ուշացումներ:

«Դա հնարավորություն կտա խիստ վերահսկողություն իրականացնել: Օրինակ, որոշ վարորդների հետ կապված խնդիրներ ենք տեսնում: Մասնավորապես, կանգառներում չեն կանգնում, արագ են երթևեկում, ուշացումներ են լինում: Մենք հիմա էլ հետևողական ենք, փորձում ենք դեռ նախազգուշացումներով կարգի հրավիրել, սակայն կենտրոնական վերահսկողական համակարգ ունենալն առավել արդյունավետ կլինի»,-ասել է նա:

Շուտով մեկնարկելու են նաև ավտոբուսների ժամանակակից հավաքակայանի ստեղծման աշխատանքները: Հավաքակայանները երեք տեղ են լինելու, որպեսզի կրճատվի տրանսպորտային միջոցների վազքը: Ժամանակակից հավաքակայանը հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկական միջոցներով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:03
27 Հունիսի 2022
Գործարկվել է անձնագրային և վիզաների վարչության avv.police.am կայքը (ՎԻԴԵՈ)
Գործարկվել է անձնագրային և վիզաների վարչության avv.police.am կայքը. ՎԻԴԵՈ
15:21
27 Հունիսի 2022
Հայաստանում մեկ շաբաթում 2,3 անգամ ավելացել է COVID-19–ի նոր դեպքերի թիվը
Հայաստանում մեկ շաբաթում 2,3 անգամ ավելացել է COVID-19–ի նոր դեպքերի թիվը
12:43
27 Հունիսի 2022
Վրաստանը փակել է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ
Վրաստանը փակել է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ
10:44
27 Հունիսի 2022
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. ԱԻՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11:17
26 Հունիսի 2022
Երևանում կխստացվեն ոչ սահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները (ՖՈՏՈ)
Երևանում կխստացվեն ոչ սահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները. ՖՈՏՈ
15:12
24 Հունիսի 2022
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
Հայկական ԱԷԿ–ը վերանորոգումից հետո միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
12:24
24 Հունիսի 2022
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևան ներթափանցած պտտահողմով ամպը գերհզոր գոյացություն էր, նման երևույթ գրանցվում է 10 տարին մեկ անգամ. ՖՈՏՈ
12:00
24 Հունիսի 2022
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
Մեկնարկել են Բաղդադ- Երևան- Բաղդադ չվերթերը
11:07
24 Հունիսի 2022
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է (ՎԻԴԵՈ)
Երևանում աղբի նետման սկանդալային տեսանյութը մեծ իրարանցում է առաջացրել. քաղաքապետարանն արձագանքել է. ՎԻԴԵՈ)
16:07
23 Հունիսի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:50
23 Հունիսի 2022
Ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես փակվելու է Երևանի տրանսպորտային առանցքային հանգույցներից մեկը. ՍԽԵՄԱ
15:09
22 Հունիսի 2022
ՀՀ–ում գրասենյակ է բացում Asseco Group-ը. այն ներառված է Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկի՝ EU-Asia Business Finance Centre–ի հոլդինգում
Եվրոպական խոշորագույն IT ընկերություններից մեկը` Asseco Group-ը, գրասենյակ է բացում Հայաստանում