Armenian Card–ը զգուշացնում է. սոցցանցերում խաբեություններ պարունակող կեղծ էջեր են տարածվում

30.01.2023, 14:46
Armenian Card–ը զգուշացնում է. սոցցանցերում խաբեություններ պարունակող կեղծ էջեր են տարածվում
Armenian Card–ը զգուշացնում է. սոցցանցերում խաբեություններ պարունակող կեղծ էջեր են տարածվում
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Armenian Card (ArCa) ազգային վճարային համակարգը զգուշացնում է, որ տարբեր սոցիալական ցանցերով խաբեություն պարունակող կեղծ էջեր են հայտնվել, որոնք պարունակում են ArCa անվանումը, հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

«Այդ հղումներով առաջարկվում է լրացնել քարտային (քարտի համար, վավերականություն, CVV կոդ, PIN կոդ) տվյալներ՝ տարբեր պատճառաբանություններով, օրինակ՝ գումարի ստացում: Հորդորում ենք նմանատիպ հղումներ ստանալիս լինել չափազանց զգոն, հավաստիանալ էջի իսկության մեջ: Ոչ մի դեպքում անհայտ և անհասկանալի ծագում ունեցող կայքերում կամ երրորդ անձանց մի՛ տրամադրեք քարտային տվյալները և SMS հաղորդագրության միջոցով ստացված մեկանգամյա օգտագործման կոդը», – զգուշացնում է վճարային համակարգը։–0–