Արցախում անհետ կորածների հարազատները փողոցներ են փակում Երևանում. տեղի են ունենում բախումներ ոստիկանության հետ (ՎԻԴԵՈ)
11.02.2021,
19:02
Արցախում անհետ կորածների հարազատները փողոցներ են փակում Երևանում. տեղի են ունենում բախումներ ոստիկանության հետ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորածների հարազատները փողոցներ են փակում Երևանում։
Բողոքի ակցիաները սկսվել են առավոտից, սակայն երեկոյան իրավիճակն ավելի լարվեց։ Որոշակի ժամանակով փակվեցին Տիգրան Մեծի պողոտան, Զաքյան ու Վազգեն Սարգսյան փողոցները։
Կառավարության շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցավ քաշքշուկ։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գտնել և վերադարձնել գոնե իրենց հարազատների մարմինները։–0–