Առանց Շուշի ապրել չկարողացավ...81 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանը. Հատուկ ռեպորտաժ (ՎԻԴԵՈ)
10:57
01 Ապրիլի 2021
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Պատերազմի միջով անցած լեգենդար հերոսն ու Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատարը, գեներալ-մայորը, ազգային հերոսն ու հաղթանակի սիմվոլը. Մեկ անուն՝ Արկադի Տեր- Թադևոսյան` Կոմանդոս:
Հայ ժողովրդի հաղթանակի կերպար Կոմանդոսը, ցավոք, 81 տարեկան հասակում կյանքից հեռացավ՝ մեզ թողնելով իր հաղթական օրինակն ու հայրենիքը պաշտպանելու սկզբունքները: