412.9
5.07
388.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

Առաջին անգամ Հայաստանում. երկու ոստիկան դատապարտվել է 7 տարվա ազատազրկման քաղաքացիներին խոշտանգելու համար

21:12
29 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2019թ. մարտի 11-ին ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով (Խոշտանգումը) հարուցվել էր քրեական գործ՝ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Загружается новость ... "Лево"

Պատշաճ և հետևողական դատախազական հսկողության ներքո իրականացված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ 2019թ. մարտի 2-ին, 18:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Բ. Ա.-ն և նույն բաժանմունքի օպերլիազոր Ա. Հ.-ն, լինելով քաղաքացիական հագուստով, Երևանի մերտրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի դիմացի տարածքում՝ Ս. Տարոնցի և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում, տեսել են իրար հետ վիճող երիտասարդների, մոտեցել, բռնել նրանցից երկուսին՝ եղբայրներ Հ. և Ն. Առաքելյաններին, և չներկայանալով, որ ոստիկանության ծառայողներ են, քաշքշել են նրանց՝ պահանջելով հեռանալ:

Ոստիկանների գործողությունների արդյունքում եղբայրները, կարծելով, որ նրանք իրենց հետ վիճաբանող տղաների ընկերներն են, պատասխան քաշքշել են նրանց, ինչից հետո ուժ գործադրելով, տղաներին նստեցրել են ավտոմեքենան: Ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխելու ընթացքում ոստիկանության նշված աշխատակիցները եղբայրներից մեկին՝ վերջինիս դեմքով դեպի առաջ կռացրած վիճակում, նրա կողմից դրսում իրենց քաշքշելու, իսկ ավտոմեքենայում պատասխան հայհոյելու համար պատժելու նպատակով ընդհանուր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, բռունցքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 2019թ. հուլիսի 4-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

«Դատաքննության ընթացքում հետազոտված և մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցները հիմնավորված համարելով՝ դատարանը 2021թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ոստիկանության նշված երկու աշխատակիցները մեղավոր են ճանաչվել խմբի կազմում խոշտանգում կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազությունից ընդգծում են, որ սա, ըստ էության, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով կայացված առաջին դատավճիռն է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով