Արա Այվազյանը մտադիր է հրաժարական տալ հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի փաստաթղթի պատճառով, ԱԳՆ–ն մեկնաբանել է.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

20.05.2021, 16:01

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ` ամենայն հավանականությամբ իմանալով հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի փաստաթղթի մասին։

Ինչպես հաղորդում է pastinfo–ն, փորձ է արվում տարբեր խողովակներով ազդել Այվազյանի որոշման վրա։

Pastinfo–ի տեղեկություններով, վարչապետի պաշտոնակտար Նիկոլ Փաշինյանը սկանդալային երրորդ փաստաթղթի շուրջ բանակցություններն իրականացրել է խիստ գաղտնիության պայմաններում, որի մասին տեղյակ չի եղել անգամ Արտաքին գործերի նախարարությունը, մասնավորապես՝ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Վերջինս անգամ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ էր հայտարարել, որ ԱԳՆ-ն որևէ այլ փաստաթղթի շուրջ բանակցություններ չի իրականացնում։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեկնաբանության նպատակով դիմել է ԱԳՆ–ին։

ԱԳՆ–ի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, գործակալության հարցմանն ի պատասխանն, նշեց, որ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար։–0–