637.67
6.92
536.58
+26
Եղանակը Երևանում
Հայ

«Ամոթի պատնեշ» և տասնյակ բերման ենթարկվածներ Երևանում. դիպուկահարները կառավարության շենքի տանիքին են (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

14:04
23 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները շղթայված են պահում ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքը, որտեղ հիմա գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շենքն առավոտից շղթայված է, քանի որ նախօրեին ընդդիմությունը հայտարարեց, որ մտադիր է այնտեղ բողոքի ակցիա կազմակերպել` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Շենքի տանիքում երևում են դիպուկահարներ։

Մինչև ակցիայի մեկնարկը ոստիկանները շղթայեցին շենքի տարածքը` խոչընդոտելով լրագրողների և ակցիայի մասնակիցների տեղաշարժը։ Երբ Փաշինյանը մտավ շենք «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո, ոստիկանությունը շարունակեց շղթայված պահել շենքը, ավելի ուշ ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին։

Իրավապահները խոչընդոտում էին նաև լրագրողների աշխատանքին, նրանց թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին։ Լրագրողները հնարավորություն չունեցան հարցեր տալ վարչապետին կամ նրան ուղեկցող պաշտոնյաներին։

Ակցիայի ընթացքում տեղի ունեցան բախումներ, իրավիճակը լարված էր։ Նախնական տվյալներով, տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել։


Փորձեցին կոպտորեն բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, ինչի հետևանքով նա վնասվածք ստացավ, քթից արյուն էր հոսում։ Սաղաթելյանը հայտարարեց, որ վիրավոր չէ, պարզապես քերծվածք է։ Ոստիկաններին չհաջողվեց նրան բերման ենթարկել։

«Որևէ վնասվածք չեմ ստացել, պարզապես գլուխս եմ հարվածել», – ասաց նա։

скрин Ишхан Сагателян

Նրա կուսակից, «Yerkir Media» հեռուստաալիքի տեղեկատվական-վերլուծական ծառայության տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իր համար կառավարության շենքի շղթայումը «ամոթի պատնեշ է» ինչպես ոստիկանների, այնպես էլ Փաշինյանի համար։

«Սա ամոթի պատնեշ է այս ոստիկանների համար, քանի որ նրանք ծառայում են ոչ թե օրենքին, այլ մեկ մարդու», – հայտարարեց նա։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:16
08 Ապրիլի 2021
Հայաստանին Սև ծովից ցիկլոն է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով
Հայաստանում նման անոմալ տաք եղանակ է գրանցվել 46 տարի առաջ, բայց տաք օդի ալիքը կընդհատվի, ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով
12:22
08 Ապրիլի 2021
Մոսկվայից Երևան է տեղափոխվել «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՌԴ–ից Հայաստան է տեղափոխվել «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:32
08 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1231 նոր դեպքմ, 816 մար առողջացել է, 28 մարդ մահացել է. ԱՆ
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1231 նոր դեպքմ, 816 մար առողջացել է, 28 մարդ մահացել է
11:28
08 Ապրիլի 2021
Արդշինբանկն ու Visa–ն առաջին անգամ Հայաստանում առաջարկում են Visa Payment Ring «խելացի» վճարային մատանիները
Հաճախորդները Visa Payment Ring–ի օգնությամբ կարող են արագ և հարմարավետ վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց` պարզապես մոտեցնելով մատանին անհպում վճարումներ ընդունող վճարային տերմինալին
23:58
07 Ապրիլի 2021
Հանդիպումն արդյունավետ էր. Փաշինյանը խոսել է Պուտինի հետ հանդիպումից (ՎԻԴԵՈ)
Հանդիպումն արդյունավետ էր. ՀՀ վարչապետը խոսել է Պուտինի հետ հանդիպումից. ՎԻԴԵՈ
23:43
07 Ապրիլի 2021
Ի՞նչ գաղտնի առաջարկ է արել Աննա Հակոբյանը և ու՞մ հետ դաշինք կկազմի Քոչարյանը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ գաղտնի առաջարկ է արել Աննա Հակոբյանը և ու՞մ հետ դաշինք կկազմի Քոչարյանը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:02
07 Ապրիլի 2021
Փաշինյանն առաջարկել է Պուտինին քննարկել ՀՀ–ում նոր ԱԷԿ–ի կառուցումը
Փաշինյանն առաջարկել է Պուտինին քննարկել ՀՀ–ում նոր ԱԷԿ–ի կառուցումը
17:59
07 Ապրիլի 2021
Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման կարևորությունը Հայաստանի համար (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման կարևորությունը Հայաստանի համար. ՎԻԴԵՈ
16:58
07 Ապրիլի 2021
Մոսկվայում մեկնարկել է Պուտին–Փաշինյան հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Պուտին–Փաշինյան հանդիպումը
14:52
07 Ապրիլի 2021
Կին ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք, կան բերման ենթարկվածներ (ՎԻԴԵՈ)
Կին ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք, կան բերման ենթարկվածներ. ՎԻԴԵՈ
14:46
07 Ապրիլի 2021
Ադրբեջանցիները Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում քարեր են նետել հայկական համարներով քաղաքացիական մեքենայի ուղղությամբ. ՄԻՊ–ն ահազանգում է
Ադրբեջանցիները Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում քարեր են նետել հայկական համարներով քաղաքացիական մեքենայի ուղղությամբ. ՄԻՊ–ն ահազանգում է
13:27
07 Ապրիլի 2021
«Այսուհետ մեր կյանքում չկան տոներ». հայ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել իշխանությունների դեմ
«Այսուհետ մեր կյանքում չկան տոներ». հայ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել իշխանությունների դեմ