631.17
7.03
523.1
+30
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը շուտով կներդնի նոր թվային ծառայություններ հաճախորդների համար (ՎԻԴԵՈ)

14:27
02 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկը նախատեսում է առաջիկայում ներդնել նոր թվային ծառայություններ հաճախորդների համար, տեղեկացրեց Ամերիաբանկի Ռազմավարության և բիզնես հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հովհաննես Թորոյանը ուրբաթ առցանց հարցազրույցի ժամանակ։

«Մեզ համար ինովացիաները միշտ կարևոր են։ Մենք բավականին շատ գումար ենք ներդրել և շարունակում ենք ներդնել նորարարական բանկային ծառայություններում։ Մի շարք ծառայություններ արդեն ներդրել ենք, մյուսները շուտով կներդնենք։ Շատ շուտով կկարողանանք մեր հաճախորդներին տրամադրել նոր թվային ծառայություններ, որոնք ավելի վաղ չենք ունեցել։ Նաև մտադիր ենք մի փոքր պարզեցնել արդեն գործող թվային ծառայությունները, որպեսզի դրանք դառնան ավելի հասանելի մեր հաճախորդներին», – ասաց նա։

Այս համատեքստում անդրադարձ կատարվեց անկանխիկ վճարումների իրականացման հարցին։ Թորոյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ` անկանխիկ վճարումների թիվը զգալիորեն ավելացել է։

Նա նաև կարևորեց այդ գործընթացը ստվերային տնտեսության դեմ պայքարի համատեքստում։

«Մենք իրականացնում ենք խթանող ակցիաներ տարբեր ձեռներեցների հետ, որոնց նպատակն է այդ թվում գրավել մարդկանց վստահությունն ու վստահեցնել, որ անկանխիկ միջոցների օգտագործումը շատ ավելի անվտանգ է։ Ամերիաբանկը կներդնի մի շարք նախաձեռնություններ այս ուղղությամբ, որոնք կխթանեն անկանխիկ վճարումները բնակչության շրջանում», – ասաց բանկի ներկայացուցիչը։

Նա նաև նշեց, որ անկոնտակտ վճարումների զարգացումը Հայաստանում հետ է մնում, քանի որ մշակողների NFC տեխնոլոգիաները (տեղեկատվության փոխանակում 10 սմ հեռավորության վրա գտնվող սարքերի միջև, խմբգր.) ոչ բոլորի համար են բաց։

«Անկանխիկ վճարումների ավելացման դրական միտումը, վստահ եմ, ինչ–որ պահի կդառնա խթան, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք բացել այդ տեխնոլոգիաները Հայաստանի համար։ Փնտրելով այլընտրանք` մենք գտել ենք միջանկյալ լուծումներ, դրանք փոքրիկ սթիքերներ են, որոնք կապված են ձեր քարտին և որոնք կարող եք կապվել ձեր հեռախոսին», – ասաց Թորոյանը։

Բանկի ներկայացուցչի կարծիքով, կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը բացում է բազմաթիվ հնարավորություններ, քանի որ փոխվող պահանջների արդյունքում շահող կարող են դուրս գալ այն ֆինանսական կառույցները, որոնք կարող են բավարարել դրանք։

Նա կարծում է, որ ստեղծված պայմաններում կարևոր է ակտիվորեն աշխատել նորարարությունների ներդրման ուղղությամբ։

«Հենց այդ պատճառով մենք չենք դադարեցրել որոշ տեխնոլոգիաների զարգացումը, այլ հակառակը` փորձել ենք արագացնել այդ գործընթացը։ Հիմա միտումը, որը ներկայացնում էինք, փոխվել է, և շուկան շատ ավելի շուտ պատրաստ կլինի այդ տեխնոլոգիաների ներդրմանը։ Բացի այդ, դա վերաբերում է ոչ միայն վերջնական սպառողին։ Պետք է հասկանալ, որ այս ամենի հետևում կատարվում է մեծ աշխատանք` բեքօֆիսի օպտիմալացման և ավտոմատացման մասով»,– ասաց Թորոյանը։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ– կողմից։–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:31
14 Մայիսի 2021
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ–ին
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի նախագահին
14:07
14 Մայիսի 2021
ՌԴ–ն բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատում է հարցի շուտափույտ լուծման համար. ՌԴ ԱԽ քարտուղարը` Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու մասին
Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը
13:26
14 Մայիսի 2021
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Սյունիքում տիրող իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Սյունիքում տիրող իրավիճակը
13:19
14 Մայիսի 2021
Արդշինբանկը՝ Հանրային հեռուստատեսությամբ Օլիմպիական խաղերի հեռարձակման հովանավոր
Արդշինբանկը դարձավ Հանրային հեռուստատեսությամբ Տոկիոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ուղիղ հեռարձակման հովանավորը
11:29
14 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 230 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.  հաստատվել է 230 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 10 մարդ մահացել է
10:59
14 Մայիսի 2021
Ադրբեջանի ԶՈւ–ն մնում է Սյունիքում. հայկական կողմը կոշտ պահանջել է դուրս բերել զորքը.ՊՆ
Ադրբեջանական ԶՈւ–ն այս պահին գտնվում է հայկական տարածքում` սահմանամերձ Սյունիքի մարզում.ՊՆ–ից մանրամասնում են
09:37
14 Մայիսի 2021
Քոչարյանը շտապ մեկնել է Մոսկվա, Սյունեցիները ջոկատներ են կազմում, ոստիկաններն էլ նոր թափ են ստանում. ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Քոչարյանը շտապ մեկնել է Մոսկվա, Սյունեցիները ջոկատներ են կազմում, ոստիկաններն էլ նոր թափ են ստանում. ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
21:50
13 Մայիսի 2021
ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը
ԱԱԾ-ն հերքում է մի խումբ անձանց կողմից Արմավիրի հատվածից հայ-թուրքական սահմանը անցնելու մասին լուրը
19:51
13 Մայիսի 2021
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում.ՊՆ
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում
19:31
13 Մայիսի 2021
Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ–ին (ՎԻԴԵՈ)
Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ–ին. Փաշինյանի հայտարարությունը.ՎԻԴԵՈ
19:11
13 Մայիսի 2021
Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ ԱԽ նիստում (ՈւՂԻՂ)
Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ ԱԽ նիստում (ՈւՂԻՂ)