407.21
6.53
394.93
+15
Եղանակը Երևանում
Հայ

Աղիքային ցուպիկ, ստաֆիլակոկ, սալմոնելլա. հրապարակվել են «Տաշիր պիցցա»–ի կետերից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները

13:01
10 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2021 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացած 179 անձանցից 35-ը 0-18 տարեկան են: Հիվանդներից 82-ը հոսպիտալացվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», 76-ը՝ «Արմենիա» ԲԿ-ում, 12-ը՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում», 1-ը՝ «Արարատի» ԲԿ-ում, 2-ը՝ «Մարտունու» ԲԿ-ում, 4-ը՝ «Աբովյանի» ԲԿ-ում և 2-ը՝ «Իջևանի» ԲԿ-ում: 09.11.2021թ. դրությամբ՝ հիվանդանոցներից դուրս է գրվել 111 հիվանդ, ստացոնար բուժում ստանում են 64-ը, որից 26-ը՝ մինչև 18 տարեկան, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող կապերի բաժինը:   

Դեպքին անմիջապես արձագանքել են թե՛ ԱՆ ՀՎԿԱԿ, թե՛ ՍԱՏՄ տեսուչներն ու մասնագետները: 

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները օգտվել են հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից: 

 «Տաշիր պիցցա» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կազմակերպություններում, լաբորատոր հետազոտությունների նպատակով, իրականացվել է՝ շրջակա միջավայրի և սննդամթերքի ու կենսանմուշների նմուշառում: 

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում խմելու ջրի 4 նմուշում շեղումներ չեն հայտնաբերվել, մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշներից 14-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis,  ստաֆիլակոկակրության վերաբերյալ քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ: Սննդամթերքի 16 նմուշից մանրէաբանական հետազոտության արդյունքում  3-ում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելլա (հավի մսից՝ staphylococcus aureus, «կեսար» աղցանի, սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ՝ salmonella enteritidis)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Ինֆեկցիոն ազգային կենտրոնում» հոսպիտալացված  հիվանդներից վերցված կղանքի 9 նմուշից 7-ում և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» հոսպիտալացվածներից վերցված 5 նմուշից 4-ում հայտնաբերվել է salmonella enteritidis: 

ՍԱՏՄ տեսուչները նմուշառումներ են կատարել հանրային սննդի ցանցի մասնաճյուղերում առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության: Միաժամանակ լվացուկներ են վերցվել սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից։ Տեղում ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը և հավաքագրվել է տեղեկատվություն օգտագործվող հումքի ծագման վերաբերյալ, իսկ երկու՝ Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցի վրա գտնվող, մասնաճյուղերի գործունեությունը անմիջապես կասեցվել է։ Նոյեմբերի 5-ին, ստուգումների ընթացքում, «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել է իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը: 

Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված՝ մանրէաբանական ցուցանիշներով իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքներով՝ սահմանված նորմերին չեն համապատասխանում՝ 

1.  «Կեսար» աղցանի համար թռչնի մսի կիսապատրաստվածքը և հավի խաշած միսը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով՝

2.  Հավի կրծքամիսը և Հազարը (մարոլ)՝ սալմոնելաներ ցուցանիշներով,

3.  Տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշով: 

Համադրելով ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը՝ ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են սկսել նաև հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող մայոնեզը արտադրող («Հայր եվ որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։ 

Այս ընկերություններում առկա մայոնեզից և թռչնամսից ևս կատարվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր հետազոտության։ 

Արդյունքները կհրապարակվեն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:07
24 Նոյեմբերի 2022
Մոտ 130 մլն դրամի վնաս. մանկատան պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը
Հայաստանի մանկատներից մեկում բացահայտվել են չարաշահումներ
13:20
24 Նոյեմբերի 2022
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում (ՖՈՏՈ)
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում. ՖՈՏՈ
13:04
24 Նոյեմբերի 2022
Հայաստանը, հնարավոր է, սկսի Ադրբեջանի հետ երկաթուղու վերականգնումը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերականգնման նախագծին
12:50
24 Նոյեմբերի 2022
Մեր երկկողմ հարաբերությունները համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ. Պուտինը՝ Փաշինյանին
Երևանում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
12:33
24 Նոյեմբերի 2022
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են պաշտպանական համագործակցության մի շարք հարցեր (ՖՈՏՈ)
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր. ՖՈՏՈ
08:53
24 Նոյեմբերի 2022
Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել. ՊՆ
Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
23:17
23 Նոյեմբերի 2022
Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ փաստաթուղթը և բացատրել է պատճառը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ փաստաթուղթը և բացատրել է պատճառը. ՎԻԴԵՈ
23:06
23 Նոյեմբերի 2022
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ բանակցություններ են վարում Երևանում
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ բանակցություններ են վարում Երևանում
22:01
23 Նոյեմբերի 2022
Կհստակեցվի հեռավար կրթության կազմակերպման գործընթացը. նախագիծ է քննարկման ներկայացվել
Կհստակեցվի հեռավար կրթության կազմակերպման գործընթացը
20:17
23 Նոյեմբերի 2022
Վաղն առավոտից ժամանակավոր փակ կլինի Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկի երթևեկը
Վաղն առավոտից ժամանակավոր փակ կլինի Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկի երթևեկը
18:20
23 Նոյեմբերի 2022
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
18:14
23 Նոյեմբերի 2022
Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս. Փաշինյան
«Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ագրեսիայի», - ասել էՓաշինյանը