Ադրբեջանը փորձե՞լ է առաջխաղացում իրականացնել Երասխի ուղղությամբ. պարզաբանում է պաշտպանության փոխնախարարը
14.06.2023,
15:43
Ադրբեջանը փորձե՞լ է առաջխաղացում իրականացնել Երասխի ուղղությամբ. պարզաբանում է պաշտպանության փոխնախարարը
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Աս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, որևէ զինատեսակից կրակոցներ չկան, հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` մեկնաբանելով Երասխի ուղղությամն Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունները։
«Որոշակի լարվածության միտում նկատվում էր, վերջին օրերին ադրբեջանական մամուլը և առհասարակ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում և որպես կանոն, դրան հաջորդում են որոշակի քայլեր: Մենք հնարավորինս օպերատիվ տեղեկատվություն տրամադրում ենք և կշարունակենք տրամադրել»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ չի կարող ասել լայնածավալ գործողությունների վերածվելու, թե ինչ-որ լրացուցիչ էսկալացիային ուղղված քայլեր իրականացվում են, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացի դրական ընթացքին և բացասական հետևանքներ է առաջացնում ու վնասում այդ գործընթացին, դա ակներև է:
«Որպես կանոն նմանատիպ դեպքերում, որոշակի էսկալցիայի հող նախապատրաստելուց հետո ձեռագիրը կարծես նույնն է, և նորից շարունակում են փոքր–փոքր լոկալ խնդիրներ ստեղծել», – ասաց պաշտպանության փոխնախարարը։
«Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ դրանք հեռահար կրակոցներ են, և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել: Ամեն դեպքում, որևէ խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի երկրում, որն անընդհատ արդեն կարծես սովորել է այս լարված իրավիճակում ապրելուն: Պետք է լինենք զգոն, ամեն դեպքում վստահ, որ մեր զինված ուժերը և ուժային ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան, սակայն ցանկալի չէ սրել, և մենք հույս ունենք, որ այս ապակառուցողական մոտեցումը ադրբեջանական զինված ուժերի և այդ շրջանակների կողմից վերջ կունենա»,- ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը երկու անգամ կրակ է բացել Երասխի ուղղությամբ, որտեղ օտարերկրյա ներդրումների միջոցով մետալուրգիական գործարան է կառուցվում։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորվել է երկու օտարերկրյա քաղաքացի, ովքեր ազգությամբ են հնդիկ են։ Նրանք վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։–0–