Ադրբեջանը պատրաստվում է որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ, իբր ապօրինի ձևով Հայաստանին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ. Փաշինյան

13.09.2022, 12:48
Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստվում է որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ, իբր ապօրինի ձևով Հայաստանին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ
Ադրբեջանը պատրաստվում է որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ, իբր ապօրինի ձևով Հայաստանին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը պատրաստվում է որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ, իբր ապօրինի ձևով Հայաստանին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ։

Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ չունի: Բայց երբ խոսակցություն է գնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է այդ գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ, իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ: Այդ տարածքների անունները իրենք հրապարակային ելույթներում նշում են: Ուզում եմ ընդգծել, որ եթե սրանք լինեին պարզապես հարցազրույցներ ու հայտարարություններ, կարելի էր դրանց նույնիսկ չանդրադառնալ: Բայց բոլոր փաստերը, այդ թվում դիվանագիտական, բանակցային փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից», – ասաց Փաշինյանը։–0–