Ադրբեջանը մոտ 3 ժամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

28.11.2022, 11:56
Ադրբեջանը մոտ 3 ժամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը մոտ 3 ժամ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:-0-