Ադրբեջանը կրկին կրակ է բացել, այս անգամ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
20.06.2023,
16:59
Ադրբեջանը 40 րոպեի ընթացքում երկրորդ անգամ կրակ է բացել, այս անգամ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:
Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
Նշենք, որ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:-0-