Ադրբեջանը կրակահերթեր է արձակել ՀՀ ԶՈւ ավտոմեքենայի ուղղությամբ.ՊՆ

06.10.2021, 10:23
Ադրբեջանը կրակահերթեր է արձակել ՀՀ ԶՈւ ավտոմեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը կրակահերթեր է արձակել ՀՀ ԶՈւ ավտոմեքենայի ուղղությամբ.ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«Անձնակազմի շրջանում տուժածներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–