Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
02.10.2023,
14:49
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:–0–
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:–0–