Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական հենակետի ուղղությամբ, կա վիրավոր
21.05.2022,
20:20
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական հենակետի ուղղությամբ, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
«Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:-0-